Սպիտակում բախվել են ՀՀ ՊՆ ծառայողի Volkswagen-ն ու ՍՊԸ աշխատակցի Fiat-ը. 14-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցում՝ «Ալեքս» սուպերմարկետի դիմաց, բախվել են Վանաձորի բնակիչ՝ 45-ամյա Յուրա Կոտոյանի վարած Fiat մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ՝ 24-ամյա Մամիկոն Խաչատրյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Յու. Կոտոյանի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 14-ամյա Ջ. Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վիրավորը Fiat-ի վարորդի աղջիկն է, իսկ վարորդն աշխատում է Վանաձորում գործող «Շանթ Գյուրջոյան» ՍՊԸ-ում, իսկ Volkswagen-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար։