Լրահոս

26.05.2021 13:27


Գեղարքունիքի մարզում «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցը Ճամբարակի ավագ դպրոցի բակում «ՈՒԱԶ»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է

Գեղարքունիքի մարզում «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցը Ճամբարակի ավագ դպրոցի բակում «ՈՒԱԶ»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Դավիթ Սարգսյանը իր վարած «ՈՒԱԶ-3909» մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի ավագ դպրոցի բակում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Ճամբարակի բնակիչ՝ 81-ամյա Գալինա Դավիդյանին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ՀՀ քր.օրի-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, քանի որ որոշ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։

Հարուցված քրեական գործն էլ փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Վարորդ Դ. Սարգսյանն աշխատում է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ-էլեկտրամոնտյոր։

Այս խորագրի վերջին նյութերը