Աշխարհ

26.05.2021 19:40


Քիմ Քարդաշյանից բաժանվելուց հետո Քանյե Ուեսթը հանդիպում է Իրինա Շեյքի հետ․ Daily Mail (լուսանկար)

Քիմ Քարդաշյանից բաժանվելուց հետո Քանյե Ուեսթը հանդիպում է Իրինա Շեյքի հետ․ Daily Mail (լուսանկար)

Ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթը Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանից բաժանվելուց հետո սկսել է հանդիպել ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի հետ, գրում է Daily Mail-ը։

«Քանյե Ուեսթն այժմ գաղտնի հանդիպում է Իրինա Շեյքի հետ»,-հայտնել է աղբյուրներից մեկը։

«Չեմ կարող ասել, որ հանդիպել բառն այստեղ տեղին է, բայց կարող եմ հայտնել՝ միմյանց հանդեպ որոշակի հետաքրքրություն ունեն»,-հայտնել է մեկ ուրիշ աղբյուր։

Ինչպես նշում է պարբերականը, թեև ոմանց համար Շեյքի և Ուեսթի կապը կարող է անակնկալ թվալ, զույգը միմյանց ճանաչում է ավելի քան 10 տարի․ դեռևս 2010 թվականին սուպերմոդելը նկարահանվել էր Ուեսթի Power երաժշտական ստեղծագործության տեսահոլովակում։

Նշենք, որ Շեյքը 2015-ից հանդիպել է հայտնի դերասան Բրեդլի Կուպերի հետ․ զույգը, որն ունի դուստր, բաժանվել է 2019-ին։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել ամիսներ առաջ։ Նշենք, որ զույգն ունի չորս երեխա՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 2-ամյա Փսալմը։

'Kanye West is now secretly dating Irina Shayk aka Bradley Cooper's baby mama,' a tipster recently wrote into the Instagram-based celebrity gossip site DeuxMoiPower: Back in 2010, the runway maven was a featured player in West's Heaven-inspired Power music video, where she portrayed an angelAngelic: Specifically, Shayk sported a revealing gold getup and a pair of CGI angel wingsFormer flame: Famously, Irina was romantically involved with actor Bradley Cooper; Irina and Bradley pictured in 2018Co-parenting: Irina shares four-year-old daughter Lea De Seine with Bradley; Irina and Lea pictured on May 19Divorce: Kanye's nearly seven year marriage to Kim Kardashian came to an end in February, with the reality TV sensation filing for divorce; Kim and Kanye pictured in 2016Joint custody: According to People, the Stronger rapper filed his response for divorce in early April, where he asked for joint legal and physical custody of their children

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը