Լրահոս

26.05.2021 12:03


Երևանում 27-ամյա վարորդը Opel-ով Գարեգին Նժդեհի հրապարակում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում 27-ամյա վարորդը Opel-ով Գարեգին Նժդեհի հրապարակում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ մայիսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Երվանդ Հարությունյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի հրապարակում՝ Բագրատունյաց փողոցի 17/5 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 58-ամյա Վյաչեսլավ Հակոբյանին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը