Լրահոս

26.05.2021 09:16


Երևանում 27-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել է BMW, որի վրա կան կրակոցի հետքեր

Երևանում 27-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել է BMW, որի վրա կան կրակոցի հետքեր

Այսօր՝ մայիսի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 27-ամյա Հովսեփ Դ.-ն է:

Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Բագրատունյաց 4-րդ նրբանցքի 21 շենքի բակից:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են BMW 320i մակնիշի ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցի, իսկ ավտոմեքենայի սրահում էլ՝ արնանման հետքեր:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 34-104 և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, որոնց հետ աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Այս խորագրի վերջին նյութերը