Քաղաքական

26.05.2021 06:47


Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է տնտեսության տարբեր բնագավառներին՝ ճանապարհաշինությանը, քաղաքաշինությանը, ՏՏ-ոլորտին, ներդրումային քաղաքականությանը վերաբերող հարցեր։

Նախագահի խոսքով՝ գործարարների համար ամենակարևորը կառավարության կանխատեսելիությունն է՝ ինչ քաղաքականություն է վարելու գործադիրը, որքանով կանխատեսելի հարկային քաղաքականություն և վարչարարություն է ունենալու։

Հատուկ ուշադրություն է դարձվել ներդրումային քաղաքականությանը և բիզնեսի պաշտպանվածությանը։

Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ տնտեսական առաջընթաց ունենալու համար պարտադիր պայման է, որ պետությունը հարգալից վերաբերմունք ունենա բիզնեսի նկատմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը