Գյումրիում 40–ամյա կինը 11-րդ զավակին է լույս աշխարհ բերել
Գյումրու ծննդատանը երեկ լույս աշխարհ է եկել Խաչիկյանների 11-րդ զավակը՝ Մարիամը: Մոր ու նորածնի առողջական վիճակը նորմալ է:
«Երեխան լույս աշխարհ է եկել բնական եղանակով մայիսի 24-ին` 13:05-ին, 3.8 կգ քաշով: Նրանց վիճակը լավ է, դուրս կգրվեն վաղը»,-Sputnik Արմենիային հայտնեց «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Էդգար Սուքիասյանը:
Թեև Խաչիկյանները շատերի նման բնակվում են տնակում, բայց անօթևանի կարգավիճակ չունեն: Սուսաննան 19 տարի առաջ Սավոյան փողոցում գտնվող տնակներից մեկում հարս է եկել ու մինչ Մարիամի ծնվելը 4 տղա ու 6 աղջիկ լույս աշխարհ բերել: Երեխաներից միայն 1–ն է չափահաս։ Ամենամեծ դուստրը 18 տարեկան է:
Չնայած դժվարություններին` տնակում ապրող Խաչիկյանների համար ամեն մի երեխայի ծնունդով նոր լույս է բացվում:
«Ամեն դժվարություն տանելի է: Երեխան լավ է հատկապես մեր ազգի ու մեր երկրի համար: Խորհուրդ կուտամ` չխուսափեն երեխա ունենալուց: Ամեն երեխա իրա ղսմաթն ու բաժինն ունի»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց բազմազավակ մայրը և ավելացրեց, որ փոքրիկներին պահելու հարցում օգնում են ավագները:
Սուսաննան չթաքցրեց, որ երբեմն խառնում է երեխաների անունները, հատկապես նախատելիս։
«Մարդիկ մեկ-երկուսինը կխառնեն, ինչըղ կեղնի` ես չխառնեմ»,– կատակեց նա:
Եկամտի հիմնական աղբյուր չկա՝ ամուսինը հիմնական աշխատանք չունի, զբաղվում է շինարարական գործերով. հիմնական եկամուտը նպաստն է: