Քաղաքական

25.05.2021 17:28


Քիչ առաջ Վերին Շորժայում զինծառայող է զոհվել

Քիչ առաջ Վերին Շորժայում զինծառայող է զոհվել

Քիչ առաջ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրում միջադեպ է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, երկու կողմերի միջեւ եղել է վիճաբանություն, միմյանց քաշքշել են, ինչի հետևանքով հակառակորդի զինծառայողներից մեկը մահացու վիրավորում է հասցրել մեր զինծառայողներից մեկին՝ վնասելով վերջինիս թոքը:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել նաեւ Պաշտպանության նախարարության հետ, որտեղից մեզ ոչ հերքեցին, ոչ հաստատեցին՝ հորդորելով սպասել պաշտոնական հաղորդագրությանը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ զոհվածը պայմանագրային զինծառայող էր, 30 տարեկան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վերին Շորժա բնակավայրի հատվածում հայ զինվորականները երկու դիրք առաջ էին գնացել:

Հ.Գ. Քիչ առաջ ՊՆ հայտարարություն տարածեց վերոհիշյալ դեպքի կապակցությամբ՝ հայտնելով.

«Մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են»։

Այս խորագրի վերջին նյութերը