Ադրբեջանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԼՂ պատերազմից հետո տրանսպորտային կապերի ապաարգելափակումը
Ավստրիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ, հայտնում է Haqqin.az լրատվականը։
Հանդիպման ընթացքում Բայրամովն ընդգծել է ԵԱՀԿ-ի հետ Ադրբեջանի համագործակցության կարևորությունը։ Նա շեշտել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ «վերջ է դրվել 30 տարի տևած հակամարտությանը և հնարավորություն ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ հարգելով միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը»։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև եռակողմ հայտարարությունից բխող մի շարք հարցեր, այդ թվում` տրանսպորտային կապերի ապաարգելափակումը:

Աղբյուրը՝ tert.am