Քաղաքական

25.05.2021 15:45


«Ադրբեջանին ձեռնտու է, որ Փաշինյանը վերընտրվի»․ Պետդումայի պատգամավորն ասաց` ինչու

«Ադրբեջանին ձեռնտու է, որ Փաշինյանը վերընտրվի»․ Պետդումայի պատգամավորն ասաց` ինչու

Ադրբեջանի իշխանություններին ձեռնտու է, որ Փաշինյանը վերընտրվի։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը։

Նրա խոսքով` ակնհայտ է (առնվազն մինչև Սյունիքում սրացումը), որ Ադրբեջանի ղեկավարությունը շահագրգռված է, որպեսզի գործող վարչապետը վերընտրվի։

«Նրա հետ հեշտ է գործ ունենալ, քանի որ նա պարտության հոմանիշն է։ Նրան հեշտ է ճնշել, հեշտ է սպառնալ, հեշտ է վախեցնել։ Նրանց համար նա ավելի գերադասելի է, քան ցանկացած մեկը, որն այսօր հանդես է գալիս ընդդեմ նրա ղեկավարած կառավարության»,-ասաց Զատուլինը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա պաշտոնապես ձեռնպահ է մնում Հայաստանի ներքին գործերին միջամտելուց։ Որովհետև պաշտոնական մակարդակով ցանկացած միջամտություն կարող է սխալ մեկնաբանվել հայ ժողովրդի կողմից։

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն իմաստուն պատմական դաշնակից ու բարեկամ է։ Եվ Մոսկվան պաշտոնապես չի պատրաստվում պարտադրել իր տեսակետը։

Այլ բան է, որ Ռուսաստանի քաղաքական և հասարակական գործիչները, այնտեղի հայկական սփյուռքը, բնականաբար, իրենց նախասիրություններն ունեն։ Սփյուռքը, մասնավորապես, միավորում է պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մերժումն և վարչապետի գործողությունները, որը պարտության խորհրդանիշ է ընկալվում։

Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 20-ին։ Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի հունիսի 7-ին։

Այս խորագրի վերջին նյութերը