Լրահոս

25.05.2021 13:06


Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց

Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց

Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց, Facebook-ում գրել է Հայկ Հեքիմյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։

Հիշեցնենք՝ մի խումբ քաղաքացիներ ապրիլի 22-ին բողոքի ակցիա էին իրականացրել դատախազության շենքի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված անձանց։

Հայկ Հեքիմյանը ձերբակալվել և կալանավորվել էր ակցիային հաջորդած բախումների հետևանքով:

Այս խորագրի վերջին նյութերը