Լրահոս

25.05.2021 22:19


Արտաշատի 67-ամյա բնակչուհուն սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա եղբոր թոռը. ՔԿ

Արտաշատի 67-ամյա բնակչուհուն սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա եղբոր թոռը. ՔԿ

2021թ. մայիսի 24-ին՝ ժամը 07.15-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնի տարբեր շրջանների կտրած-ծակած բազմակի վերքերով իրենց մոտ է ընդունվել Արտաշատ քաղաքի 67-ամյա բնակչուհին: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կինը վերոնշյալ վնասվածքներն ստացել է նույն օրը՝ ժամը 06:30-ին, իր բնակարանում, որտեղ նրա հետ համատեղ բնակվող եղբոր թոռը խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում:

Երիտասարդը ձերբակալվել է՝ 67-ամյա կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը