«Արմավիր» ՔԿՀ-ից փախուստի դիմած կալանավորված անձը հայտնաբերվել է
Վաղարշապատի բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1992թ. ծնված Գ. Մ.-ն 2021 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում, փախուստի է դիմել հիշյալ բժշկական կենտրոնից, տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։
Փախուստի դիմած կալանավորված անձին հայտնաբերելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում անմիջապես հայտարարվել է տագնապ, մոբիլիզացվել են իրավասու բոլոր ստորաբաժանումները և ուժերը։ Հետևողական և մեծածավալ օպերատիվ-հետախուզական ու փնտրողական միջոցառումների արդյունքում ժամը 07։30-ի սահմաններում Գ. Մ.-ն հայտնաբերվել է Երևան քաղաքում և բերման ենթարկվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։