Ադրբեջանը մտադիր է Շուշիում և ԼՂ` իր վերահսկողության տակ գտնվող մյուս շրջաններում ֆուտբոլային մարզադաշտեր կառուցել
Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած Շուշիում կկառուցվի մարզադաշտ, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի նախագահ Ռամին Մուսաևը:
Նա լրագրողների հետ զրույցում մանրամասնել է, որ Շուշիից հետո, ֆուտբոլային մարզադաշտեր կկառուցվեն նաև Լեռնային Ղարաբաղի` այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող այլ շրջաններում:
«Աղդամում (Ակնա) հաստատ մարզադաշտ կլինի: Կան մարդիկ, որոնք ցանկանում են նոր ակումբներ ստեղծել Կուբաթլուում (Սանասար): Բարդայում (Պարտավ) արդեն թիմ կար: Իհարկե, նոր թիմերի ստեղծումը հետաքրքրություն կավելացնի առաջնությանը»,-ասել է Մուսաևը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Աղբյուրը՝ tert.am