Պարզ մանիպուլյացիա․ իշխանությունն անգամ չի կարողանում երաշխիքներ տալ Սյունիքով անցնող ճանապարհների անվտանգության համար, ի՞նչ հույսով են խոսում Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհների մասին․ «Փաստ»
«Արցախյան 44-օրյա պարտերազմում կրած ծանր պարտությունը տարածաշրջանում փոխել է ուժերի հարաբերակցությունը։ Ադրբեջանը ոչ միայն բռնազավթել է Արցախին պատկանող տարածքները, այլև սկսել է Հայաստանի նկատմամբ բացահայտ տարածքային պահանջներ ներկայացնել։ Ուստի պատահական չէ, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքում և Գեղարքունիքում ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք ու արդեն օրեր շարունակ ոչ միայն չեն պատրաստվում հեռանալ, այլև, ըստ շրջանառվող տեղեկությունների, շարունակում են ամրանալ որոշ ուղղություններով։
Սրան զուգահեռ, Ադրբեջանը ցանկանում է Հայաստանից ստանալ Խորհրդային Միության ժամանակաշրջանում Հայաստանի տարածքի ներսում իր վերահսկողության տակ ունեցած տարածքները՝ էքսկլավները, որոնք Հայաստանի տեսանկյունից անկլավներ էին։ Հայտնի փաստ է, որ խորհրդային ժամանակաշրջանում Հայկական ԽՍՀ վարչական տարածքում առկա էին ադրբեջանական էքսկլավներ, իսկ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում գոյություն ուներ հայկական Արծվաշեն անկլավը։
Հարցն այն է, որ 90-ական թթ. սկզբին հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում բոլոր անկլավները, որպես այդպիսին, փաստացի վերացան, իսկ այդ հարցը կրկին քննարկումների դաշտ մտավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ Կրեմլի պաշտոնական էջում հրապարակված եռակողմ հայտարարության նախնական տարբերակում նշվում էր Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին, սակայն կարճ ժամանակ անց տեքստից հանվեց այդ հատվածը։ Թերևս նաև դա է պատճառը, որ մինչև վերջերս քննարկվում էր այն տեղեկությունը, թե Հայաստանի իշխանությունները համաձայնել են Ադրբեջանին հանձնել նրա նախկին անկլավները։ Իսկ օրերս արդեն համացանցում հայտնված սահմանազատման մասին աշխատանքային փաստաթուղթն ավելի թեժացրեց սույն թեմայի շուրջ քննարկումները։ Ընդ որում, խոսքը ադրբեջանական բոլոր նախկին անկլավների՝ Տավուշից 5 գյուղերի և Արարատի շրջանում՝ Նախիջևանի սահմանից ոչ հեռու գտնվող Տիգրանաշեն (Քյարքի) գյուղը ադրբեջանական վերահսկողության հանձնելու մասին է։
Ըստ էության, նախատեսվում է քննարկել նախկին Խորհրդային Միության ներսում գոյություն ունեցող սահմանների վերականգնումը, սակայն միջազգային իրավունքում որևէ պարտադիր պահանջ չկա, որ ֆեդերալ պետության փլուզումից հետո ներքին սահմանները պետք է դառնան նրանից անկախացած պետությունների սահմաններ։ Ուստի դրա վերաբերյալ պնդումը չպետք է միանշանակ ընդունել, ու անհրաժեշտ է դիվանագիտական դաշտում հակընդդեմ գործիքներ կիրառել։ Բացի դրանից, ՀՀ Սահմանադրության 205 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերպետական միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցությանը, ինչպես նաև ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Սակայն իշխանությունները, ինչպես հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, պատրաստվում են ստորագրել այդ հակահայկական փաստաթուղթը՝ անտեսելով տարածքային փոփոխությունների դեպքում նախատեսվող հանրաքվեի պահանջը։
Մյուս կողմից էլ անիմաստ է ակնկալել, թե Ազգային ժողովն այս հարցով կդիմի ՍԴ, քանի որ խորհրդարանը վերջերս տեղի ունեցած արտահերթ նիստի ընթացքում արդեն կանաչ լույս վառեց իշխանությունների գործողությունների առաջ։ Չպետք է անտեսել նաև անկլավների հանձնման խնդրի ռազմավարական նշանակությունը, քանի որ այն տարածքները, որոնք անցնելու են Ադրբեջանին, կարևորագույն հանգույցների կիզակետում են։ Նախ՝ Տավուշի անկլավներով են անցնում Հայաստանը Վրաստանին և Հայաստանը Ռուսաստանին կապող առանցքային նշանակություն ունեցող ճանապարհները, նաև Ռուսաստանից եկող գազամուղը, իսկ Տիգրանաշենով անցնում է Երևան-Մեղրի ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղին, որն, ըստ էության, Հայաստանը կապում է Իրանի հետ։
Ստացվում է այնպես, որ եթե Ադրբեջանին են հանձնվում այս անկլավները, ապա Հայաստանը կտրվում է արտաքին աշխարհի հետ իր ունեցած ուղիներից։ Ուստի ստացվում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն անպատիժ ներխուժում է Հայաստանի տարածք և զբաղեցնում առանցքային բարձունքներ, այլև անկլավների միջոցով ահռելի ազդեցություն է ձեռք բերում Հայաստանի տրանզիտային և ենթակառուցվածքային ուղիների վրա։ Այդ դեպքում պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ Իրանն ու Հնդկաստանը, որոնք շահագրգռված են, որպեսզի Հյուսիս-Հարավ միջանցքը, որը Պարսից ծոցը պետք է կապի Սև ծովի հետ, անցնի Հայաստանի տարածքով, կորցնեն իրենց հետաքրքրությունը այդ նախաձեռնության նկատմամբ, իսկ Հայաստանի տարածքով ծրագրի կյանքի կոչումը հարցականի տակ կդրվի։
Սակայն զարմանալի է, որ երբ անկլավների հանձնումը շատ լուրջ վտանգներ է ստեղծում Հայաստանի համար, Փաշինյանն ԱԺ ամբիոնից փորձում է արդարանալ՝ մեջտեղ բերելով Արծվաշենի հարցը, բայց այս անկլավի նշանակությունը ոչ մի դեպքում չենք կարող համեմատության մեջ դնել Ադրբեջանի անկլավների հետ։ Նախ՝ Արծվաշենը Հայաստանի սահմանամերձ Վահան գյուղից մոտ 20 կմ հեռավորության վրա է, տարածություն, որն անցնելու է Ադրբեջանի տարածքով: Ուրեմն, ո՞վ և ինչպե՞ս պետք է ապահովի այդ ճանապարհի անվտանգությունը, մնում է հարցական։ Ճիշտ է՝ արծվաշենցիները պատմական կապերով պայմանավորված մեծ նշանակություն կարող են տալ այս հարցին, բայց փաստն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին գնաց այն փոխանակելու կամ, այսպես ասած, բարտերի ճանապարհով։ Մյուս կողմից էլ՝ Արծվաշենը ազերիները ավերակների են վերածել։
Այնպես որ, ինչքան էլ Արծվաշենի թեման ցավոտ լինի ոչ միայն արծվաշենցիների, այլև յուրաքանչյուր հայի համար, այդ թեմայի արծարծումը ներկայումս պարզ մանիպուլյացիա է: Ընդհանրապես, անկլավների հարցի բարձրացումը մեծ հաշվով նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն զիջում է իր կոմունիկացիաները, այլև Ադրբեջանին ճանապարհ է տալիս Նախիջևանի հետ կապվելու համար։ Սակայն սա չի խանգարում Նիկոլ Փաշինյանին բացեիբաց հայտարարել, թե նախապատրաստվող փաստաթուղթը 100 տոկոսով բխում է մեր շահերից, իսկ կոմունիկացիաների ապաշրջափակմանն անդրադառնալով՝ ընդգծել, որ եթե Ադրբեջանը ճանապարհ է ուզում, մենք էլ ենք ուզում ճանապարհ։
Հիմա իշխանություններն անգամ չեն կարողանում երաշխիքներ տալ Սյունիքում անցնող ճանապարհների անվտանգության մասով, հայտարարում են, օրինակ՝ զանգեք ԱԱԾ և այլն, ապա ի՞նչ վստահությամբ են խոսում Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհների մասով: Որևէ երաշխիք կարո՞ղ է լինել։ Իհարկե, ոչ: Ուրեմն, Ադրբեջանի պահանջների տրամաբանությունը ենթադրում է, որ Հայաստանը շարունակելու է միակողմանի զիջումների գնալ։ Եթե, իհարկե, այս իշխանությունները մնան, ինչի հավանականությունը գրեթե զրոյական է, եթե տոտալ, աննախադեպ, սանձարձակ կեղծիքներ չլինեն»,-գրում է թերթը։