Ժամկետային զինծառայողը, նախնական տվյալներով, մահացել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով
Ըստ նախնական տվյալների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մայիսի 24-ին, ժամը 17:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը /ծնված 2002թ., 2021/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Շիրակի ՏՍ/: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մկրտիչ Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասվում է հաղորդագրության մեջ: