Լրահոս

24.05.2021 20:33


Արման Բաբաջանյանը այն բացիլն է, որը կարող է ոչնչացնել ցանկացած կենդանի օրգանիզմ. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)

Արման Բաբաջանյանը այն բացիլն է, որը կարող է ոչնչացնել ցանկացած կենդանի օրգանիզմ. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)

Մայիսի 24-ին տեղի ունեցավ Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի գործով հերթական դատական նիստը, պատասխանող կողմը նորից ներկա չէր նիստին: Նիստի ավարտից հետո ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Բաբաջանյանը ոչ թե նպատակ է ունեցել իրեն զրպարտելու, այլ կոնկրետ հետապնդել է քաղաքական նպատակներ:

«Այս անձնավորությունը երևի համոզված էր, որ ես կհանդուրժեմ իր ասածները և չեմ դիմի իրավական քայլերի, հիմա այս նախընտրական պայքարում թող ընտրողները տեսնեն, թե ինչ մարդ է Բաբաջանյանը»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը