Քաղաքական

24.05.2021 19:57


Էջմիածին համայնքի ղեկավարը հնարավորություն չի ընձեռել «Հայաստան» դաշինքին իրականացնելու իր իրավունքները․ Արամ Վարդևանյան

Էջմիածին համայնքի ղեկավարը հնարավորություն չի ընձեռել «Հայաստան» դաշինքին իրականացնելու իր իրավունքները․ Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել․

Էջմիածին համայնքի ղեկավարը, ապօրինի կերպով խախտելով Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի դրույթները և օգտագործելով վարչական ռեսուրսները՝ հնարավորություն չի ընձեռել «Հայաստան» դաշինքին իրականացնելու իր իրավունքները:

Մասնավորապես, սույն թվականի մայիսի 21-ին «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի կողմից ներկայացվել է դիմում «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի դահլիճը 24.05.2021թ-ի ժամը 18.00 դաշինքի շտաբերի պատասխանատուների, ակտիվի և համակիրների հետ հանդիպում իրականացնելու նպատակով տրամադրելու վերաբերյալ, որին ի պատասխան ներկայիս ժամանակավոր իշխանության կողմից առաջադրված և ընտրված համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով իբր այն հանգամանքը, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը դեռևս չի սկսվել, հրաժարվել է տրամադրել դահլիճը վճարովի հիմունքներով: Մինչդեռ դա ակնհայտ ապօրինի է: Հիմք ընդունելով Օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, որի պայմաններում «Հայաստան» դաշինքը, անկախ քարոզչական ժամանակահատվածի սկսվելու հանգամանքից, ակնհայտ իրավունք ուներ վճարովի հիմունքներով իրականացնելու շտաբերի պատասխանատուների, ակտիվի, համակիրների հետ հանդիպում:

Վերոգրյալը փաստում է, որ Էջմիածին համայնքի ղեկավարը ապօրինաբար վարչական ռեսուրսի օգտագործմամբ փորձում է սահմանափակել «Հայաստան» դաշինքի գործունեությունը, ինչի պատճառով ստիպված էինք այլ վայրում կազմակերպել հավաքը:

Հրավիրում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ուշադրությունը նշված ակնհայտ իշխանական վարչական ռեսուրսի չարաշահմանը:

Այս խորագրի վերջին նյութերը