Կառավարությունը ՀՀ Շիրակի մարզում նախատեսում է «Արփի լիճ» ազգային պարկ ստեղծել
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան կառավարությունը որոշել է ՀՀ Շիրակի մարզում ստեղծել «Արփի լիճ» ազգային պարկ՝ Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավ արևմտյան լանջերի ու դրանց միջև ընկած մարգագետնատափաստանային, մերձալպյան մարգագետնային և խոնավ տարածքների էկոհամակարգերի, այդ թվում` Արփի և Արդենիս լճերի ու Ախուրյան գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակների ավազանների, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության հուշարձանների եւ դրանց բաղադրիչների պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով։
Որոշվել է նաև հիմնադրման միջոցով ստեղծել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն։ Սահմանվել է, որ հիշյալ ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը ՀՀ բնապահպանության նախարարությունն է։