Փրկարարները Վարանդայի շրջանում հայտնաբերել են 4 զինծառայողի աճյուն
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատները մայիսի 24-ին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբի էջից։
«Նախնական տվյալներով՝ նրանք բոլորը ռազմագործողությունների մասնակիցներ են: Ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,-ասվում է գրառման մեջ:
Ըստ աղբյուրի՝ զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է: