Լրահոս

24.05.2021 13:44


Հիվանդանոցում մահացել է Նար-Դոսից հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 24-ամյա երիտասարդը

Հիվանդանոցում մահացել է Նար-Դոսից հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 24-ամյա երիտասարդը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 23-ին, հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի բնակիչ՝ 24-ամյա Վաղինակ Բազեյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 13-ին Նար-Դոսի՝ ժողովրդին հայտնի «Դագաղների» փողոցում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Նարեկ Սամսոնյանի կողմից «Մակարով» տեսակի ատրճանակով կրակոց արձակելու հետևանքով։

Այս խորագրի վերջին նյութերը