Քաղաքական

24.05.2021 13:19


ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակված Էդվարդ Ասրյանի ընտանիքի անդամները ՌԴ քաղաքացիներ են, առանձնատունն էլ մնացել է ադրբեջանցիներին

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակված Էդվարդ Ասրյանի ընտանիքի անդամները ՌԴ քաղաքացիներ են, առանձնատունն էլ մնացել է ադրբեջանցիներին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակված Էդվարդ Ասրյանի ընտանիքի անդամները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են:

Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից: Նրա կինը, անչափահաս դուստրն ու որդին ՌԴ քաղաքացիներ են:

Էդվարդ Ասրյանը Հադրութում առանձնատուն ուներ, որն այլևս Ադրբեջանի տիրապետության տակ է:

Նրա աշխատավարձը ԶՈՒ-ից կազմել է 5 մլն 370 հազար դրամ, որովհետև մինչ այս զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնը, ՊՆ-ից վարձակալության դիմաց 2019-ին ստացել է 1 մլն դրամ եկամուտ, 88 մլն դրամ վարկ ունի:

Այս խորագրի վերջին նյութերը