Լրահոս

23.05.2021 15:53


Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ բախվել են BMW-ն ու թիվ 75 երթուղին սպասարկող ГАЗель-ը, կա 4 վիրավոր

Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ բախվել են BMW-ն ու թիվ 75 երթուղին սպասարկող ГАЗель-ը, կա 4 վիրավոր

Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում ՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի ավտոմեքենան և թիվ 75 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ոստիկանութունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը