Լրահոս

23.05.2021 11:28


7 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 68 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

7 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 68 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մայիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 68 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 948-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5466-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 222 է, ընդհանուր առողջացածներինը՝ 211 057, փաստացի բուժվողներինը՝ 5425: Մեկ օրում արվել է 2963 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 060 108 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը