Քաղաքական

23.05.2021 09:34


Ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, հայերեն լեզվով ծխախոտ ուզել. Խոզնավարի համայնքապետ

Ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, հայերեն լեզվով ծխախոտ ուզել. Խոզնավարի համայնքապետ

Ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել, հիմա եկել ենք, պարզենք` ինչ է եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյանը:

«Մեր գյուղ եկող մեքենաներից մեկն են կանգնեցրել, հայերեն լեզվով ծխախոտ են ուզել, վարորդն ասում է, որ ադրբեջանցիներ են եղել: Հիմա գյուղացիներով եկել ենք, տեսնենք` ինչ է եղել, բայց էստեղ ոչ ոք չկա»,-ասաց նա:

Խոզնավարի համայնքապետը նշեց, որ ադրբեջանցիները գտնվում են գյուղից 2.5 կիլոմետրի հեռավորության բարձունքի վրա են, 15 հոգով են այնտեղ:

«Գյուղից կանանց ու երեխաներին հանել ենք, մենք տղամարդկանցով ենք մնացել, զինվորականներ էլ կան մեզ հետ»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի և Սյունիքի հատվածում ներխուժել է ՀՀ տարածք, որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են քաշվել, որոշ հատվածներում դեռ շարունակում են մնալ ՀՀ տարածքում։

Այս խորագրի վերջին նյութերը