Լրահոս

23.05.2021 08:55


Փոթորիկը Խաչփառ գյուղում տան տանիքներ է պոկել ու շպրտել, կոտրել էլեկտրասյուներ և հաստաբուն ծառեր

Փոթորիկը Խաչփառ գյուղում տան տանիքներ է պոկել ու շպրտել, կոտրել էլեկտրասյուներ և հաստաբուն ծառեր

Մայիսի 22-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 14:00-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Խաչփառ գյուղում փոթորիկը տան տանիքներ է պոկել և շպրտել, տապալել էլեկտրասյուներ ու կոտրել հսկայական ծառեր:

Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, էլեկտրասյուների տապալման պատճառով գյուղը հոսանքազրկվել է:

Այս խորագրի վերջին նյութերը