Լրահոս

16.04.2009 18:27


Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՍԾՏՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՍԾՏՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներին, Կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներին, ՍԾՏՀ կազմակերպության գլխավոր քարտուղարին:
Հայաստանը 2008թ. նոյեմբերի 1-ից վեց ամիս ժամկետով նախագահում է ՍԾՏՀ-ում: ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանտոպուլոսը ՍԾՏՀ-ում մեր երկրի նախագահության ընթացքում կատարված աշխատանքը համարել է գերազանց։ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ևս Հայաստանի նախագահության շրջանը համարել են արդյունավետ և շատ հաջողված:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի մշտական ցանկությունն է նորմալ հարաբերություններ ունենալ հարևանների հետ և ինքն այն կարծիքին է, որ ցանկացած, այդ թվում՝ ամենադժվարին հարցերը կարելի է կարգավորել խաղաղ ճանապարհով, քննարկումների ու բանակցությունների միջոցով՝' ի շահ պետությունների ու ժողովուրդների: Ամփոփելով խոսքը՝ երկրի ղեկավարն առաջարկել է «Խաղաղություն համագործակցության համար» և «Համագործակցություն խաղաղության համար» բանաձևը:

 

Այս խորագրի վերջին նյութերը