Վախենում են, քանի որ գիտեն՝ 29 օր հետո իրենց համար ամեն ինչ լինելու է ավարտված. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ
Հերթական տխմար փորձն է վարկաբեկել «Հայաստան» դաշինքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ այս օրերին տեղեկատվական հարթակներում կեղծ տեղեկություններ են սկսել շրջանառվել որոշ ուժերի կողմից այս կամ այն համայնքում գումար բաժանելու մասին։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգին հանձնարարական է տվել մի քանի տասնյակ մարդու «հայտնաբերել», որոնք կհայտարարեն՝ իբր փող են ստացել «Հայաստան» դաշինքին ձայն տալու համար, մասնավորաբար տրվում էր Վահե Հակոբյանի և Իշխան Սաղաթելյանի անունները, իբր գումար են խոստացել, ճնշումների ենթարկել:
«Հերթական տխմար փորձն է այսպիսի անհեթեթ տեղեկությունների միջոցով վարկաբեկել «Հայաստան» դաշինքը։ Կարծում եմ՝ սա իրենց վախերի արտացոլումն է։ Վախենում են, քանի որ գիտեն. 29 օր հետո իրենց համար ամեն ինչ լինելու է ավարտված»,–ասաց Վահե Հակոբյանը։
Անդրադառնալով հրապարակմանը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մեզ համար ակնհայտ է, որ այս չարիքի կառավարությունը ամեն ինչ անելու է վերարտադրվելու համար: Իսկ դրա համար փորձելու են իրենց հաղթող ուժին կամ ուժի ներկայացուցիչներին շանտաժ տանել, հերյուրանք տարածել, կեղծ գործեր սարքել: Այս գլխից եմ ասեմ, որ դա հնարավոր չէ, մենք պարզապես թույլ չենք տալու: Այս չարիքի կառավարության հիմնական գործիքը մարդկանց վարկաբեկելն է, ահաբեկելն ու զրպարտելը: Դա չի աշխատելու, և իրենց մնացել են հաշված օրեր: Մեկ անգամ ևս առիթից օգտվելով զգուշացնում եմ ուժային կառույցներին, որ դադարեն կատարել այդ խելագարի ապօրինի հրահանգները՝ հակառակ դեպքում բոլորը հատ–հատ պատասխան են տալու իրենց կատարած ցանկացած ապօրին քայլի համար: Մեկ անգամ ևս նշեմ, որ նման մեթոդներով մեզ հետ չեն կարող խոսել: Իսկ այդ ամենը զրպարտանք ու հերյուրանք է»: