Պայքարը 2 բևեռի միջև է. ազգային ուժերի և ՀՀ իշխանությունը զավթած օտարահպատակի
Ինչ խոսք, ընդունելի ու նաև ցանկալի զարգացումն այն կլիներ, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո իրավիճակը չհասներ նիկոլ փաշինի վարչապետությամբ (նույնիսկ ժամանակավոր կարգավիճակով) խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
Սկզբունքորեն, Հայաստանի կործանումը կասեցնելու և նիկոլ փաշինի օտարահպատակ ռեժիմի ստեղծած մղձավանջից դուրս գալու մեկնարկը պիտի լիներ այդ ռեժիմի ու ռեժիմապետի հեռացմամբ՝ միահամուռ մոտեցմամբ և ջանքերով: Ավելին, նիկոլ փաշինն այս արտահերթ ընտրություններին չէր գնա, եթե չլիներ ազգային ուժերի և հասարակության ազգային միջուկի գործադրած հետևողական ճնշումը: Մի շարք գործոնների ազդեցության պայմաններում, այդ գործադրված ճնշումը, ցավոք, չբավարարեց փաշինին իշխանությունից հեռացնելուն, բայց ստիպեց օտարահպատակներին, ի վերջո, գնալ արտահերթի:
Ի դեպ, «Հայրենիքի փրկության» շարժման նախանշած միանգամայն սթափ ծրագիրը ևս նախանշում էր արտահերթ ընտրություն, բայց իրավիճակը կայունացնելուց, որոշակի հակաճգնաժամային առաջնահերթ քայլեր կատարելուց հետո, բայց՝ առա՛նց նիկոլ փաշինի ու դրա գլխավորած աղետային, կորստաբեր «թավշախմբոնի»: Առաջիկա զարգացումների առումով արժե նկատել, որ տեսականորեն հավանական այն տարբերակում, եթե վերընտրվում կամ խորհրդարան մտնելու հնարավորություն է ստանում նիկոլ փաշինը, արտահերթ ընտրությունները չեն լուծում բուն ճգնաժամահարույց խնդիրները, չեն կարող համարվել իրավիճակի ու առկա մղձավանջի հանգուցալուծում: Այդ՝ «նիկոլաշահ» տարբերակում, որը, կրկնենք, տեսականորեն հնարավոր է, ընդամենը առկա ճգնաժամը ավելի է խորանալու, քայքայման ու կործանման գործընթացները ստանալու են նոր, արդեն բացարձակապես անդառնալի ընթացք՝ անկանխատեսելի ու քաոսային ծանրագույն հետևանքներով:
Վերադառնանք արտահերթ ընտրություններին: Որքան էլ որ դա անցանկալի զարգացում էր նիկոլի վարչապետությամբ, բայց փաստ է, որ բանը հասել է արտահերթ ընտրություններին, իսկ նախընտրական պայքարն էլ գործնականում ակտիվ ծավալման փուլում է, հիմնական կամ հնարավոր մասնակից ուժերն էլ հստակ ուրվագծված են:
Չնայած հնարավոր մասնակիցների բազմությանը, ակնհայտ է, որ առաջիկա արտահերթ ընտրություններում պայքարն ընթանալու է (արդեն իսկ ընթանում է) ընդգծված երկու բևեռների միջև. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի և նիկոլ փաշինի ու նրա շուրջ հավաքված օտարահպատակների:
Առաջիկա ընտրություններին հայտ ներկայացրած մյուս ուժերի մասնակցությունը, մեծ հաշվով, օլիմպիական սկզբունքով է (կարևորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունը): Մյուս հնարավոր մասնակիցներին պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ Հայաստանի կործանման ընթացքը կասեցնելու նպատակադրված ուժեր և նիկոլ փաշինին ու նրա նստատեղը փրկելու նպատակ հետապնդող սպասարկուներ: Որքան մոտենա ընտրությունների օրը, այդ տարանջատումն ավելի ու ավելի հստակ է ուրվածգվելու, անգամ հոծ կամ բաժանարար գծով պարզորոշ երևակվելու է:
Օբյեկտիվ ռեալությունն այն է, որ առանցքային բևեռները երկուսն են: Ըստ այնմ, Ռոբերտ Քոչարյան-ՀՅԴ-«Վերածնվող Հայաստան» դաշինքը և առանձին հանդես եկող ուժերն ու մյուս դաշինքները, մեծ հաշվով, պոտենցիալ դաշնակիցներ են, նույնանպատակ են՝ ընտրության և ընտրական գործընթացների միջոցով ազատագրել Հայաստանը օտարահպատակ-կործանարարներից, Հայաստանի իշխանությունը վերադարձնել հայ ժողովրդին, վերականգնել մեր պետականությունն ու ինքնիշխանությունը:
Ինչ վերաբերում է նիկոլ փաշինի ռեակցիոն ու հակահայ ռեժիմին ու ասպարեզ նետվող խայտաբղետ «օժանդակ ուժերին», ապա նրանց խնդիրն է սպասարկել նիկոլ փաշինին, փորձել առնվազն նրան պահել ՀՀ իշխանության ղեկին, ըստ էության՝ ապահովել օտարների, առաջնահերթ՝ թուրք-ադրբեջանական շահերի սպասարկումը: Սա՝ նրանց մաքսիմում ծրագիրն է: Իսկ նիկոլասպասարկուների մինիմում ծրագիրը, որի հետևանքների մասին արժեր, որ իրենք էլ երբեմն խորհեին, ընդամենը հանգում է նիկոլ փաշինին ու նրա ընտանեկան և «զեմլյակային» կլանը արժանի պատասխանատվությունից ու պատժից ազատելուն: Իսկ թե ինչ կլինի դրանից հետո իրենց՝ սպասարկուների հետ, նրանք կարծես այնքան էլ լավ չեն գիտակցում:
Ստեղծված իրավիճակում, ինքնին հասկանալի է, որ ազգային ուժերը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ինչպես ասվում է՝ կրելուց և այդպիսով Հայաստանն ազատագրելուց բացի, այլ տարբերակ չունեն:

Արմեն Հակոբյան