Էյնշտեյնի ձեռագիր նամակը, որում խոսվում է E = mc2 բանաձևի մասին, աճուրդում վաճառվել է 1,2 միլիոն դոլարով (լուսանկար)
Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքում կայացած աճուրդի ժամանակ 1,2 միլիոն դոլարով վաճառվել է հանրահայտ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի ձեռագիր նամակը, որում խոսվում է E = mc2 բանաձևի մասին, հաղորդվում է RR Auction աճուրդի տան կայքում։ Հաղորդագրությունների համաձայն՝ անհայտ գնորդը 1 243 707 դոլար է վճարել 1946 թվականի հոկտեմբերի 26-ին թվագրված ձեռագիր նամակի համար։
Աճուրդի մեկնարկային գինը եղել է 400 հազար դոլար։
Նամակը, որը գրված է գեմաներեն, հասցեագրված է դոկտոր Լյուդվիգ Զիլբերշթեյնին։ «Ձեր հարցին կարելի է պատասխանել՝ հիմնվելով E = mc2 բանաձևի վրա ՝ առանց որևէ խորահմտության»,-գրված է նամակի սկզբում:
Հայտնի է, որ Էյնշտեյնի ձեռագրով այս բանաձևի ընդամենը 4 օրինակ է հայտնի աշխարհում, տվյալ նմուշն առաջին անգամ է ներկայացվել հանրությանը: