Աշխարհ

22.05.2021 18:45


YouTube-ը հունիսի 1-ից գովազդներ կտեղադրի բոլոր տեսանյութերում

YouTube-ը հունիսի 1-ից գովազդներ կտեղադրի բոլոր տեսանյութերում

YouTube տեսահոսթինգային ծառայությունը կսկսի գովազդներ տեղադրել հարթակում հրապարակված բոլոր տեսանյութերում: Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է ընկերության պաշտոնական կայքի «Օգտագործման պայմաններ» բաժնում:

Նորամուծությունն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից:

Ներկայում գովազդները տեղադրված են այն տեսանյութերում, որոնք հրապարակած օգտատերերը միացած են YouTube-ի «գործընկերության ծրագրին» (YouTube Partner Program): Վերջինիս միանալու համար պետք է բավարարել երկու նախապայման՝ յութուբյան ալիքի բաժանորդների թիվը պետք է լինի առնվազն 1000, իսկ տարեկան դիտումների ընդհանուր ժամանակը՝ 4000 ժամ:

Բացի այդ, Միացյալ Նահանգներից դուրս բնակվող բովանդակություն ստեղծողների եկամուտները կսկսեն համարվել ռոյալթի (ամենամսյա վճարի տեսքով ֆինանսական փոխանցում-խմբ.) և կհարկվեն ԱՄՆ օրենսդրության համաձայն: Օգտատերը պետք է ընկերությանը ներկայացնի այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են՝ հարկ վճարողի նույնականացման համարը, իրավաբանական անձի և ալիքի անվանումները: Այս տեղեկատվությունը չտրամադրելու դեպքում ընկերությունը կարող է եկամտի մինչև 24 տոկոս պահումներ անել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը