Քաղաքական

22.05.2021 13:18

Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութն արվել է Կութից մոտ 6 կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին. ադրբեջանցիները զբաղեցրել են գագաթային մասը՝ առաջինը ապահովելով ներկայությունը այս հատվածում (լուսանկար)

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքը գրում է․ «Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը տարածել էին Գեղարքունիքի մարզի արևելյան սահմանագծի հատվածից ևս մեկ տեսանյութ:

Տեսանյութի տեղորոշումից պարզ է դառնում, որ այն արվել է Կութ գյուղից շուրջ 6կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին:

Կոորդինատները՝

40.18924486527808, 45.96873917393403

Այս հատվածում Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանի սահմանագիծը անցնում է բարձունքների գագաթներով, ադրբեջանական կողմը զբաղեցրել է հենց գագաթային մասը՝ առաջինը ապահովելով իր ներկայությունը այս հատվածում:

Եթե հայկական կողմն առաջինը քայլեր աներ բարձունքը զբաղեցնելու համար, ապա այսօր այն կլիներ մեր և ոչ թե ադրբեջանցիների վերահսկողության տակ»։

Այս խորագրի վերջին նյութերը