Վայոց Ձորի մարզում բենզալցակայանում առաջացած հրդեհի հետևանքով սեփականատերը մարմնի տարբեր մասերում ստացած այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 20-ին հրդեհի դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գործող «Շողիկ Օհանյան» ԱՁ-ի բենզալցակայանի հետնամասում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Վայոց Ձորի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Հրշեջները մարել են բենզալցակայանի հետնամասում գտնվող բենզինի պահեստարանում բռնկված հրդեհը, իսկ հրդեհի հետևանքով նշված վայրից մարմնի տարբեր մասերում ստացած 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Եղեգնաձորի բնակիչ՝ 50-ամյա Հովիկ Հովակիմյանը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հ. Հովակիմյանը նշված բենզալցակայանի սեփականատերն է։