Լրահոս

22.05.2021 12:16


Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու Volkswagen Polo-ն. կա վիրավոր

Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու Volkswagen Polo-ն. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 20-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 07։30-ի սահմաններում Հովտաշատ գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Երևանի բնակիչ՝ 32-ամյա Խաչիկ Վերանյանի վարած Mercedes մակնիշի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Նարեկ Դոլունցի վարած Volkswagen Polo մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ն. Դոլունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը