Մեկնաբանություն

22.05.2021 10:50


Ինչու է Նիկոլը հիշել Արծվաշենի մասին

Ինչու է Նիկոլը հիշել Արծվաշենի մասին

Նիկոլը Փաշինյանը շարունակում է Հայաստանը տանել նոր կապիտուլյացիայի ճանապարհով։ Արցախը հանձնելուց հետո հերթը հասել է Հայաստանին։

Ըստ «ժողովրդի» վարչապետի՝ պետք է բավարարել Ադրբեջանի բոլոր պահանջները, հանձնել այն, ինչ ուզում են մեր ոխերիմ հարևանները, որպեսզի վերջապես խաղաղություն հաստատվի, ճանապարհները բացվեն ու լավ ապրենք։

Եթե Նիկոլն անկեղծ հավատում է «տանք, որ լավ ապրենք» բանաձևին, ապա նա Լևոն Տեր–Պետրոսյանի հոգեզավակի կարգավիճակից դուրս չի եկել։ Վերջինս էլ էր հավատում, որ միայն տալով կա լավ ապրելու երաշխիք։ Նիկոլը գործնականում ցույց տվեց, թե ինչ է լինում, երբ թշնամուն տալիս ես ամեն ինչ ու վերջում մնում այլոց հույսին ու թշնամու ողորմածությանը։ Նիկոլը տվեց, բայց կյանքը, բնականաբար, ավելի վատացավ։

Եթե Նիկոլը հավատում է ամեն ինչ հանձնելով «խաղաղության դարաշրջան» մտնելու գաղափարին, ուրեմն կա՛մ ավարտված ապուշ է, կա՛մ ավարտված դավաճան։ Կամ էլ՝ երկուսը միասին։

Մեկ բան ակնհայտ է, որ Նիկոլը հայ ժողովրդին պատրաստում է հերթական «խաղաղության» ճիշտ այնպես, ինչպես ինքն ու իր կինն էին 2018–ից պատրաստում խաղաղության, բայց բերեցին պատերազմ ու կապիտուլյացիա։

Արդեն իսկ պարզ է, որ Նիկոլը համաձայնել է հանձնել Տավուշի և Արարատի մարզի մեր բնակավայրերը։ Հենց դրա համար էլ նա հիշել է Արծվաշենի մասին։ Իբր ուզում է ցույց տալ, որ մենք էլ կարող ենք մեր կորցրած տարածքին հավակնել։

Արծվաշենն այն քողածածկույթն է, որի տակ Նիկոլն ուզում է «սղացնել» իր հանձնելու ծրագիրը։

Նիկոլը փլել է մեր բանակը։ Մենք մեր եղած սահմանները չենք կարողանում պաշտպանել, էլ ուր մնաց, թե անկլավային Արծվաշենը պահպանենք։ Նիկոլը շատ լավ գիտի, որ ոչ մի Արծվաշենի թեմա չկա, բայց Արծվաշենի մասին խոսում է, որպեսզի «հիմնավորի», թե ինչու պետք է «ադրբեջանական» անկլավները հանձնի։

Նիկոլի դավաճանությունը շարունակվում է։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը