Երեկվա ցույցի ժամանակ, երբ մի կին փորձում էր ոստիկանների բանականությունն արթնացնել, ես նրան բացատրեցի, թե ինչու է դա անիմաստ՝ ասելով՝ «մորքո՛ւր ջան, իրանք հանգիստ են, որովհետև եթե երկրի բյուջեն սննկանա էլ, Իլհամը Նիկոլին փող կուղարկի, որ ոստիկանների աշխատավարձը տա»։
Այսօր արդեն մամուլում հրապարակում կա, որ կապիտուլյանտի անունից լևոնանիկոլական վլադիմիր կարապետյանն Ադրբեջանի հետ բանակցություններ է վարել «տնտեսական ներդրումներ հողերի դիմաց» ծախու սկզբունքով (https://t.me/andranik_official/1803)։
Երբ ես և ընկերներս ասում ենք, որ գործ ունենք թուրքամետ օկուպացիոն վարչակարգի հետ, կատակ չենք անում։
Հ Գ. Ի դեպ, եթե չմոռանամ, կպատմեմ, թե 2019 թ. նոյեմբերին իմ և գործընկերներիս Ադրբեջան ուղևորությունից առաջ այս տխրահռչակ վլադիմիրը «Գաստրոպոլիսում» ինչ էր խորհուրդ տալիս, որ մենք ասենք Բաքվում, ինչը, բնականաբար, մենք չասացինք։
Փողով հայրենիք ծախողները