Աշխարհ

21.05.2021 21:01


Ադրբեջանը բրիտանական ընկերություններին հրավիրել է ներդրումներ կատարել ԼՂ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում

Ադրբեջանը բրիտանական ընկերություններին հրավիրել է ներդրումներ կատարել ԼՂ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում

Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը Մեծ Բրիտանիայի ընկերությունների հետ, որը մեզ համար բարեկամ երկիր է: Այս մասին Բրիտանիայի արտահանման նախարար Գրեհեմ Ստյուարտի հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է Minval.az-ը:

«Ինչպես հայտնի է, ե՛ւ Բրիտանիան, ե՛ւ Ադրբեջանը ակտիվորեն աշխատում են էներգիայի վերականգնվող աղբյուրների վրա: Վերջերս մեր նախարարն ինձ տեղեկացրեց, որ ազատագրված տարածքներում արեւային էներգիայի արտադրության մեջ ներդրումներ կատարելու ծրագրեր կան: Հատկապես հաշվի առնելով, որ մենք Ղարաբաղի ազատագրված տարածքները «կանաչ գոտի» եւ «խելացի քաղաք» ենք հռչակել, դա մեզ համար շատ ձեռնտու կլինի: Միեւնույն ժամանակ ուզում եմ նշել, որ օտարերկրյա առաջին ընկերությունների շարքում, որոնց մենք որպես գործընկերներ հրավիրեցինք մեզ հետ աշխատելու օկուպացիայից ազատագրված տարածքների վերակառուցման եւ վերականգնման ուղղությամբ, կան նաեւ բրիտանական ընկերություններ, եւ այդ գործընթացն արդեն սկսվել է: Քաղաքների գլխավոր հատակագծերն արդեն պատրաստվել են, եւ մենք շատ ակտիվ փուլում ենք: Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը Մեծ Բրիտանիայի ընկերությունների հետ, որը մեզ համար բարեկամ երկիր է»,-ընդգծել է Ալիեւը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը