Ադրբեջանի իշխանությունները Շուշիում մտադիր են պետական արգելոց ստեղծել
Արցախի Շուշի քաղաքում, որը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, կստեղծվի «Շուշիի պետական արգելոց», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքի՝ «Շուշա քաղաքի» (չակերտները՝ խմբ.) մասին օրենքի նախագիծը»։
Ինչպես հաղորդվում է, «պետական արգելոցը կառավարելու է գործադիր իշխանության համապատասխան մարմնի կողմից նշանակված մարմինը»։
«Այդ մարմինը կսահմանի քաղաքի վարչական սահմաններին հարող և դրա հետ սոցիալական, պատմական, մշակութային կամ տնտեսական կապ ունեցող կամ քաղաքի պետական արգելոցի պահպանության կամ զարգացման համար նշանակություն ունեցող տարածքներում պահպանության գոտու սահմանները»,-գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Աղբյուրը՝ tert.am