Ադրբեջանցիները Խոզնավարի ուղղությամբ առաջացել են 1,5 կմ. վարչական ղեկավար
ArmDaily.am-ը գրում է․ «Ադրբեջանցի զինվորականները երեկ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ առաջ են բերել իրենց դիրքերը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Խոզնավար գյուղի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը։
«Երեկ իջել են ահագին, կիլոմետր կես ավելացել են։ Ավելացրել են էն 3.5 կիլոմետրին, այսինքն էլի 1.5 կիլոմետր առաջ են եկել։ Առաջինը նկատել են անասնապահները։ Ասել են բոլորին, ով որ զենք ա ունեցել, ով զինվորական ա, մարզպետի հետ գնացել են հետները հանդիպել են։ Հիմա նորմալ վիճակ ա։ Կան, որ պուճուր-մուճուր երեխեքին հանել են գյուղից, տարել են Գորիս։ Մնացածը տեղում են, առանձնապես բան չկա»,-ասաց Գրիգորյանը։
Ճշտող հարցին՝ գյուղում հիմա ովքեր են մնացել, վարչական ղեկավարը պատասխանեց. «Տղամարդիկ էլ կան, կանայք էլ կան։ Մնում են էլի, անասնապահությամբ են զբաղվում»։
Մեր հարցին, թե ինչպես են իրենց դրսևորում ադրբեջանցիները, սադրանքներ կամ գյուղ մտնելու փրձեր արել են, Գրիգորյանը տեղեկացրեց, որ միայն դիրքն են առաջ բերել։
«Այժմ էդպիսի փորձեր չի եղել, բայց ապուշի նման բրդում են։ Ասում են՝ էս մեր հողն ա, գնացեք ստեղից, էս մերն ա»,-ասաց Գրիգորյանը»։