Լրահոս

21.05.2021 17:18


Երեկ գիշեր ՊՆ 10 զինծառայող միջին և թեթև վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի ԲԿ. Սյունիքի մարզպետարան

Երեկ գիշեր ՊՆ 10 զինծառայող միջին և թեթև վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի ԲԿ. Սյունիքի մարզպետարան

Երեկ գիշեր 10 զինծառայող Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել՝ միջին և թեթև վնասվածքներով: Սյունիքի մարզպետարանից Tert.am-ին նաև տեղեկացրին, որ Գորիսի բժշկական կենտրոնից նրանք տեղափոխվել են զինվորական հոսպիտալներ:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 20-ի երեկոյան Սև լճի մերձակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։

Նշենք, որ այդ վիճաբանության տեսանյութերը լայնորեն տարածվել էին համացանցում, նախարարությունը հորդորել էր ձեռնպահ մնալ այդ տեսանյութերի տարածումից՝ մեկնաբանելով, որ դրանք որևէ կերպ չեն օգնում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը և նպաստում են լարվածության անհարկի ավելացմանը։

«Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը կայուն է։ Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը՝ շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին»,-ասվում էր հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը