Ադրբեջանում հայտարարել են, որ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու «վերանորոգման աշխատանքները» ընթանում են ամբողջ թափով (տեսանյութ)
Ադրբեջանական «Յենի Մուսավաթ» մեդիա խմբի ղեկավար Ռաուգ Արիֆօղլուն ցույց է տվել, թե «ինչպես է ընթանում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում վերանորոգման աշխատանքները»: Այս մասին գրում է minval.az կայքը:
Նրա խոսքերով ՝ «սա հենց այն եկեղեցին է, որում ահաբեկիչ Արայիկ Հարությունյանը, մոմը ձեռքին, աղոթում էր և ամբողջ աշխարհից օգնություն խնդրում»:
«Ներկայում ադրբեջանական կողմն ակտիվորեն վերանորոգում է այս եկեղեցին»,-նշել է Արիֆօղլուն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։