Քաղաքական

21.05.2021 15:47


ՊՆ-ն հաստատում է՝ Սյունիքում վիճաբանության հետևանքով վնասվածք ստացածներ կան

ՊՆ-ն հաստատում է՝ Սյունիքում վիճաբանության հետևանքով վնասվածք ստացածներ կան

«Վիճաբանության արդյունքում երկու կողմերից էլ վնասվածք ստացածներ կան»,-Panorama.am-ին հայտնեցին ՊՆ-ից՝ պատասխանելով հարցին, թե արդյոք երեկ Սյունիքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև վիճաբանությունից հետո որևէ զինծառայող չի տուժել։

Թե ի՞նչ վնասվածքների մասին է խոսքը, քանի՞ հոգի է տուժել, ՊՆ-ից դժվարացան պատասխանել՝ ասելով, որ հանգամանքները դեռ ճշտվում են, և քանի դեռ ամբողջական չէ տեղեկատվությունը, չեն կարող հրապարակել։

Ավելի վաղ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ, Սև լճի մերձակայքում, տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։

Այս խորագրի վերջին նյութերը