Աշխարհ

21.05.2021 21:40


Քիմ Քարդաշյանը պատմել է, որ ավագ որդին վարակվել է կորոնավիրուսով (լուսնկարներ, տեսանյութ)

Քիմ Քարդաշյանը պատմել է, որ ավագ որդին վարակվել է կորոնավիրուսով (լուսնկարներ, տեսանյութ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը շոուի հաջորդ շաբաթվա դրվագի հոլովակում նշել է, որ ավագ որդին՝ Սեյթ Ուեսթի կորոնավիրուսային վարակի թեստը դրական արդյունք է գրանցել, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

40-ամյա հեռուսատաաստղը հոլովակում անհատ անձի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշում է, որ իր 7-ամյա դուստր Նորթը նույնպես լավ չի զգում իրեն, սակայն հոլովակից հայտնի չէ, թե նա և ընտանիքի մյուս անդամները կորոնավիրուսի դրական թեստավորում ունեն, թե ոչ։

«Սեյնթի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել և Նորթն ասում է, որ իրեն լավ չի զգում»,-հոլովակում ասում է Քիմ Քարդաշյանը։

Մեկ այլ տեսագրության ընթացքում 4 երեխաների մայրն ասում է․ «Ես փորձում եմ ոչ ոքի չվախեցնել, սակայն իսկապես անհանգստանում եմ»։

Հայտնի չէ թե հոլովակը երբ է նկարահանվել, սակայն այն նկարահանվել է մինչև շոուի նկարահանումների ավարտը, ինչը կայացել է 2021 թվականի հունվարին։

2020 թվականի հոկտեմբերին հիվանդացել էր Քանյե Ուեսթը, որի հետ ամուսնալուծվելու մասին SKIMS, KKW Beauty և KKW Fragrance ապրանքանիշների հիմնադիրն ու սեփականատերը հայտնել է մի քանի ամիս առաջ։ Քիմը նշել է, որ այդ ժամանակ իր համար շատ դժվար է եղել հոգ տանել 4 երեխաների և միաժամանակ վարակակիր ամուսնու մասին։

Քանյեից բացի ընտանիքի անդամներից հիվանդանալու մասին հայտնել էր նաև Քլոե Քարդաշյանը։ Հայտնի է, որ թե՛ Քանյեն, թե՛ Քլոեն լիովին ապաքինվել են վարակից։

Ներկայում Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:

Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն ամուսնացել էին 2013 թվականին և ունեն 4 երեխա։

Scary: Kim Kardashian revealed in the promo for next week's episode of Keeping Up With The Kardashians that her son Saint West had tested positive for coronavirusWorrying: In the clip, it sees the reality star, 40, talking to an unknown person on the phone where she says that her daughter North, seven, is also feeling sick - although it is unknown if she also tested positive and other family members (Kim and Saint pictured in 2019)Pandemic: Kim says: 'Sainty just tested positive for Covid and North is saying she's feeling sick.'Concerns: In a separate recording, the mother-of-four admits: 'I'm trying not to freak anyone out, but I'm just really worried.'Pre-recorded: It is not known when Saint tested positive for coronavirus but the clip is pre-recorded and the family finished filming the final episode of KUWTK in January, so it is likely it was at the end of last year or early 2021Early case: In October, Kim spoke about her estranged husband Kanye West, 43, who she is currently divorcing, contracting Covid-19 early on in the pandemic to Grazia

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը