Լրահոս

16.04.2009 17:58


Տրանսպորտի նախարարություն. «Նիստի ժամանակ կա՛մ կբավարարվի, կա՛մ կմերժվի դիմումը»

Տրանսպորտի նախարարություն. «Նիստի  ժամանակ կա՛մ կբավարարվի, կա՛մ կմերժվի դիմումը»

 

«7օր»-ն արդեն տեղեկացրել է, որ Շիրակի մարզի մի շարք երթուղիները սպասարկող ընկերություններ դիմել են Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին՝ տրանսպորտային սակագները վերանայելու խնդրանքով։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից  փորձեցինք ճշտել, թե վերոնշյալ հարցի կապակցությամբ որևէ քայլեր ձեռնարկվե՞լ են, սակայն այնտեղից մեզ պատասխանեցին, որ իրենց նախարարությունը միջմարզային և միջպետական ուղևորափոխադրումներն է իրականացնում և զբաղվում է այդ հարցերով։

-Այն, ինչ վերաբերում է Գյումրիի խնդիրներին, դա Գյումրիի քաղաքապետարանից կարող եք ճշտել, մենք դրա հետ չենք առնչվում,-ասել է նախարարության մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը։

Ըստ նրա, 18 ընկերություններ մի քանի օր առաջ դիմել են նախարարությանը, ուղևավարձը 30-35 տոկոսով բարձրացնելու նամակով։

-Եթե նամակը շատ պրոբլեմատիկ չէ, 15 օրվա ընթացքում պատասխան կտրվի, հակառակ պարագայում՝ մինչև 30 օրվա ընթացքում կպատասխանեն։ Պատասխան նշանակում է, որ պետք է լինի մրցությանին հանձնաժողովի նիստ, և նիստի  ժամանակ կա՛մ կբավարարվի, կա՛մ կմերժվի դիմումը,-հաղորդել է Ս. Տոնոյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը