Երևանում «Իդեալ» խանութի հարևանությամբ բախվել են Lexus GX 470-ն ու Toyota Camry-ն
Երեկ՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Աճառյան փողոցի թիվ 44 հասցեի՝ «Իդեալ» խանութի հարևանությամբ բախվել են 27-ամյա Դավիթ Բաբասյանի վարած Toyota Camry-ն և 33-ամյա Էդգար Գուլյանի վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են Toyota-ն, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։