Քաղաքական

21.05.2021 08:20


Արա Այվազյանը հրաժարական կներկայացնի․ նա Դուշանբեում հրաժեշտ է տվել պաշտոնակիցներին․ «Հրապարակ»

Արա Այվազյանը հրաժարական կներկայացնի․ նա Դուշանբեում հրաժեշտ է տվել պաշտոնակիցներին․ «Հրապարակ»

«Արտաքին գործերի նախարարի ԺՊ Արա Այվազյանը մայիսի 19-ից մասնակցում էր Դուշանբեում տեղի ունեցող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Նա Դուշանբեում է տեղեկացել նոր փաստաթղթի գոյության մասին և այնտեղից հետևել է Հայաստանում ծավալվող իրադարձություններին։ Երեկ նրա տեղակալ Ավետ Ադոնցը Գորիսում հատուկ շեշտեց, որ ԱԳՆ-ն տեղյակ չի եղել այդ փաստաթղթից՝ իրենք մամուլից են տեղեկացել։

Մենք տեղեկացանք, որ ԱԳՆ-ում շատ լարված իրավիճակ է՝ բոլորը վրդովված են Նիկոլ Փաշինյանի պահվածքից։ Եվ նախարարն ու փոխնախարարները մտածում են հրաժարական տալու մասին։ Ավելին՝ մեր աղբյուրն ասաց, որ Արա Այվազյանը Դուշանբեում հրաժեշտ է տվել իր պաշտոնակիցներին՝ ասելով, որ Երևան հասնելուն պես հրաժարականի դիմում է գրելու։ Մենք տեղեկացանք նաև, որ իշխանությունը փորձում է կանխել դա, և կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանի ռևերանսները, թե ԱԳ նախարարը դիվանագիտական լուրջ աշխատանք է տանում, և ինքը գոհ է այդ աշխատանքից, հրաժարականը կանխելուն էր ուղղված։ Արա Այվազյանն այժմ ճանապարհին է՝ ժամեր անց կժամանի Հայաստան»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը