Քաղաքական

20.05.2021 19:53


Արտաքին գործերի նախարարը, տեղակալներն ու մեծ թվով աշխատակիցներ կհեռանան

Արտաքին գործերի նախարարը, տեղակալներն ու մեծ թվով աշխատակիցներ կհեռանան

ArmLur.am-ի տեղեկություններով, Արտաքին գործերի նախարարությունում բուռն քննարկումներ են։ ArmLur.am-ի տեղեկություններով, ԱԳՆ-ում քննարկվում է հարցը, որ եթե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրի փաստաթուղթը, որն այսօր հրապարակել էինք, ապա նախարար Արա Այվազյանը, տեղակալներն ու մեծ թվով աշխատակիցներ հրաժարականներ են տալու եւ հեռանալու են աշխատանքից։

Նրանք ասում են, որ չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել հող հանձնող իշխանության գործողությունների համար և սերունդներով մնան այդ բեռի տակ։

Հավելենք, որ քիչ առաջ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ասել է, թե տեղյակ չեն բանակցվող փաստաթղթի մասին։

Այս խորագրի վերջին նյութերը