Մեկնաբանություն

20.05.2021 18:03


Ինչպես տարածաշրջանի ամենամարտունակ Բանակը վերածվեց հոտի պես քշվող ոչնչի

Ինչպես տարածաշրջանի ամենամարտունակ Բանակը վերածվեց հոտի պես քշվող ոչնչի

Թշնամու կողմից երեկ համացանց նետված նվաստացուցիչ տեսանյութը, որտեղ պատկերված է, թե թրքահպատակ նիկոլի և նրա եղկելի մանկլավիկների ջանքերով ոչնչացումից հետո ինչի է վերածվել Հայոց բանակը, անկասկած, շատերն են տեսել: Չտեսնողների համար էլ մենք չէ, որ կնկարագրենք պատկերված ողբերգությունը:

Հարց է ծագում, թե ինչպես եղավ, որ տարածաշրջանի՝ իրավամբ ամենից մարտունակ Բանակը վերածվեց հոտի պես քշվող համազգեստավորված պոտենցիալ գերիների անկամ ու անկարող բազմության, կարճ ասած՝ ոչնչի:

Այստեղ անգամ մանրամասն կանգ չենք առնի նիկոլական թյուրիմացությունների կլոունությունները՝ այդ վիդեոյի հետ կապված. այն, որ առաջին շարքի նիկոլիկները սկսեցին կատաղի հերքել, թե՝ «այդ վիդեոն սահմանում կատարվող դեպքերի հետ կապ չունի», բայց դրանից մի երկու ժամ անց հենց իրենց՝ նիկոլական ՊՆ-ն հաստատեց, որ տեսագրվածը հենց սահմանի դեպքերի հետ կապ ունի, պարզապես… մայիսի 19-ին չի եղել, այլ 17-ին: Կարծես դրանից պատկերվածի խայտառակագույն բովանդակությունը նվազ վրդովեցուցիչ է դառնում, էլի:

Միայն ընդգծենք՝ հենց այդ նույն նիկոլական ակտորները, ովքեր երեկ «դուխով» հերքում էին մի բան, որ երկու ժամ անց հաստատվեց, այսօր էլ մի այլ կարգի իրենց մեջտեղից «պատառոտում» են հավաստիացնելու համար, թե… Տավուշի ու Արարատի մարզերից թուրքերին ամբողջական գյուղեր նվիրելու իրենց կուռքի որոշումը… բխում է Հայաստանի շահերից, այն էլ՝ 100 տոկոսով:

Վերադառնանք մեր երբեմնի Բանակի ոչնչացմանն ու դրա համար կիրառված «գործիքակազմին»:

Նախ, ավելի քան 3 տարի, անարյուն հեղաշրջմամբ նիկոլ փաշինի իշխանության գալուց հետո, նույն այդ թրքահպատակ ուժերի կողմից արդեն պետական լծակներով ու մեխանիզմների կիրառմամբ, իրականցվում է Հայոց բանակի՝ 1992-2018թթ. Անցած փառահեղ մարտական ուղու, նվաճումների ու հաղթանակների նսեմացում, այդ հաղթանակները կերտած մարտիկների, սպաների ու զորավարների թիրախավորված վարկաբեկում:

Ըստ որում, 2018-ից ի վեր, հականիկոլական գործիչների, պարզապես ազնիվ մարդկանց մի զգալի մասն առնվազն երկու տարի մոլորության մեջ էր, թե նիկոլ փաշինի քայքայիչ գործունեությունը շրջանցել է Հայոց բանակը: Մինչդեռ, իրականությունը տրամագծորեն հակառակն էր. այդ հակահայերը, գալով իշխանության, առաջին հերթին սկսել էին կազմաքանդել հենց Հայոց բանակը՝ ամենից կայացած և ուժեղ պետական կառույցը, պետականության պահպանումն ու գոյությունը երաշխավորող հիմնական ինստիտուտը:

Երկրորդ, արդեն 3 տարի է, ինչ քարոզվում է, որ Պետություն չկա։ Իսկ վերջին կես տարում դա ցուցադրվում է նաև ակնառու և զանգվածային դրսևորվող ահավոր օրինակներով:

Երրորդ, ռազմաքաղաքական ղեկավարություն կոչված ներկայիս թյուրիմացակույտն, ըստ էության «խաղում է» թշնամու կողմից:

Չորրորդ, ակնհայտ ցուցադրվում է, որ մարդու, Զինվորի ու Սպայի կյանքը ոչինչ չարժեն, որ եթե նրանք զոհվեն, պետությունն իրենց տեր չէ, որ իրենք՝ զինվորները «պլյուս-մինուս 50…» են:

Հինգերորդ, 2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը նիկոլ փաշինի վարած «պայմանավորված պատերազմում» նախ, միտումնավոր սխալ որոշումներով թշնամական ուղիղ հարվածի տակ են մտցվել Բանակի ամենից մարտունակ ստորոբաժանումները, կորսվել է նաև որակյալ սպայակազմի զգալի մասը, հակասական որոշումների հետևանքով ձևավորվել է ահռելի անվստահություն զինվորական և հրամանատարական կազմերի միջև:

Վեցերորդ, փաշինյանական ռեժիմի և դրա քարոզչական սպասարկուների կողմից զանգվածաբար ներշնչվել ու ներշնչվում է անասնական վախ՝ թուրքերի, նրանց ռազմական գերազանցության առումներով, տարածվում է կաթվածահարող «գաղափար», որ եթե մերոնք կրակեն առաջ շարժվող թշնամու վրա, ապա «պատերազմ կլինի, բոլորիս կկոտորեն» և այլն:

Յոթերորդ, մորթապաշտությունն ու թուլամորթությունը դարձել են ընդօրինակելի, նույնիսկ՝ ողջունելի, կեծավորությունը, երկերեսանությունը, ստախոսությունը՝ դարձել են կյանքի նորմ:

Ութերորդ, ներկայումս Բանակի ղեկավարությունը դրված է այնպիսի անընդունելի կամակատրների վրա, ինչպիսիք են Վաղարշակ Հարությունյանը և ԳՇ պետ Արտակ Դավթյանը, որոնք, որպես այդպիսին, Հայոց բանակի վերջնական կազմաքանդման հանձնարարություն ունեն, այսպես ասենք՝ երբեմնի Հայոց բանակի սնանկացման կառավարիչներն են:

Իրավիճակը կարող է փոխվել և վերստին մենք կարող ենք Բանակ ունենալ միայն այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունը կազատագրվի նիկոլից և թշնամական գործակատար-հանձնակատարների բոլուկից:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը