Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. Opel-ի վարորդի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացավ. վարորդը նույնպես տեղափոխվեց հիվանդանոց
Այսօր՝ մայիսի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 65-ամյա Աշոտ Հակոբյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Րաֆֆու և Անդրանիկի փողոցների շրջանաձև խաչմերուկում, վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան տղամարդ հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում քննիչները, վարորդի ինքնազգացողությունը վատացավ, և նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։