Ի՞նչ «թուղթ» է ստորագրելու ազգադավ փաշինը. ի՞ր, թե՞ Հայաստանի մահավճիռը
Հայաստանի իշխանությունը զավթած և ապօրինաբար վարչապետի պաշտոնակատար ներկայացող նիկոլ փաշինի կողմից կառավարության՝ մայիսի 20-ի նիստում արած հայտարարությունը, կարելի է ասել՝ պետական դավաճանության մասին բացեիբաց, հրապարակային արված ինքնախոստովանական ցուցմունք է:
Ի՛նչ է կատարվում, ի՛նչ թղթի մասին է խոսքը: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մայիսի 19-ի երեկոյան «Ֆեյսբուքում» արված գրառմամբ տեղեկացրեց հանրությանը, որ նիկոլ փաշինը, անձամբ, ուղղակիորեն բանակցում է Ալիևի հետ և պայմանավորվածություն է ձեռք բերել նոր հայտարարություն ստորագրելու մասին (դրա ձևակերպման աշխատանքներն, ըստ աղբյուրի, երեկ ավարտվել են), որով նիկոլ փաշինը Ադրբեջանին է նվիրելու Հայաստանի Տավուշի և Արարատի մարզերի տարածքների որոշակի մասը ևս, ընդհանուր՝ 6 գյուղ, իրականացվելու է սահմանի դեմարկացիա՝ առկա վիճակի հիման վրա և այլն (մանրամասներն այստեղ):
Ինչ վերաբերում է ազգադավ նիկոլ փաշինին, ապա նա կառավարության այսօրվա նիստում գործնականում հաստատեց, որ այն, ինչի մասին հրապարակել է Միքայել Մինասյանը, լիովին համապատասխանում է իրականությանը: Ի լրումն, նիկոլ փաշինը սրտնեղեց, թե այդ ինչպես է լինում, որ աշխատանքային փաստաթղթերը հայտնվում են իր քաղաքական հակառակորդների ձեռքում, բայց բուն «թղթի» գոյությունն ու բովանդակության իսկությունը չհերքեց, այլ հաստատեց: Ավելին, նիկոլ փաշինը էս գլխից հայտարարեց, որ ինքն ստորագրելու է այդ «թուղթը»:
Եթե դա տեղի ունենա, դա կլինի «նոյեմբերի 9-ի» կրկնություն կամ կապիտուլյացիա-2 գործողություն՝ այն տարբերությամբ, որ եթե նոյեմբերի 9-ին ազգադավն ու նրա հանցախումբը թուրքին (ադրբեջանական կողմին) հանձնեցին Արցախը, ապա այս անգամ թուրքին կտոր-կտոր ցանկանում են հանձնել Հայստանի Հանրապետության տարածքները: Ավելին, դրանով կստորագրի նաև ՀՀ-ի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի ծավալման և Հայաստանի հետագա մասնատման ու բացարձակ ոչնչացման որոշումը կամ մահավճիռը:
Ինքը՝ նիկոլ փաշինը հայտարարում է, թե այդ «թուղթը», իբր, 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին… բայց ինքը «թուղթը» չի հրապարակի:
Այսինքն, սրա հույսն այն է, որ բոլորը, ոչխարի նման կհավատան իր դատարկախոսությանն ու անհեթեթ հավաստիացմանը, թե «թուղթը 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին»: Ու՝ վե՞րջ:
Վերջին անգամ, երբ նիկոլ փաշինը շահերից էր խոսում, դա այն ցնդաբանությունն էր, թե՝ «Արցախի խնդրի լուծումը պետք է համապատասխանի Հայաստանի ժողովրդի շահերին, Արցախի ժողովրդի շահերին և Ադրբեջանի ժողովրդի շահերին…»: Թե նա ինքը՝ վերելակներում կամ դուբայներով միջնորդավորված ի՛նչ «լուծում» ու զուլում բերեց Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի և մեր պետական ու ազգային շահերի գլխին՝ հանրահայտ է:
Հիմա, երբ նիկոլ փաշինի նման թրքահպատակը ասում է «100 տոկոսով ՀՀ ազգային շահերին համապատասխանում է», ուրեմն դա նշանակում է, որ այն, ինչ ինքը պատրաստվում է ստորագրել (իսկ գուցե արդեն գաղտնի ստորագրել է), տրամագծորեն հակասում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին:
Ընդգծենք, «ժողովրդի հետ քննարկելով» նման հարցեր լուծելու խոստումներ տված նիկոլ փաշինը հերթական անգամ ժողովրդի թիկունքում ու ժողովրդից գաղտնի պատրաստվում է դավաճանական ու կապիտուլյանտական համաձայնություն ստորագրել թշնամու հետ: Ու չէր էլ ասի, եթե դրա մասին տեղեկատվական արտահոսք չլիներ:
Նիկոլ փաշինը պատրաստվում է կրկնել «նոյեմբերի 9-ը», որովհետև համոզված է, որ այդ ոճրագործությունն արդե՛ն մարսել է:
Ողջ հարցն այս է. նիկոլ փաշինը պատրաստվում է ստորագրել իր մահավճիռը և՞ս, թե՞ միայն Հայաստանի մահավճիռն է ստորագրելու, դա էլ մարսի, իր ազգուտակով «թռնի», ասենք՝ թուրքական լողափերում իր պարարտացած ջանդակը արևին տալու:

Արմեն Հակոբյան